Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարմազանով. Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը

Շարմազանով. Մենք ցանկանում ենք խաղաղություն, բայց խաղաղության համար Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը
29.03.2017 | 19:27

Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ցանկանում ենք խաղաղություն, մենք բացառապես խաղաղ կարգավորման կողմնակիցներ ենք, բայց խաղաղության քայլ կատարելու համար կա մեկ պայման՝ Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրավունքը»,- նշեց նա։ Հայկական կողմը վեհաժողովի նիստում բարձրացրել է ևս մեկ հարց, որ ՀԱՊԿ պետությունների պատգամավորները խորհրդարանական տարբեր վեհաժողովներում ունենում են դրսևորումներ, որոնք չեն բխում ՀԱՊԿ-ի պաշտոնական շահերից։ «Իմ ելույթն ըմբռնում գտավ, և ՀԱՊԿ ԽՎ նախագահն ասաց, որ պետք է ձեռնարկել քայլեր, որպեսզի ՀԱՊԿ ԽՎ պատգամավորների կարծիքները չհակասեն ՀԱՊԿ անդամ երկրների շահերին»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ